Ռուսական նավթն իր գնորդն ունի. ՌԴ պատգամավոր
Տնտեսություն
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Իգոր Անանսկիխը հայտարարել է, որ ռուսական նավթի գնի շեմի նվազեցումը մինչև 47,6 դոլար լուրջ վնաս չի պատճառի երկրի տնտեսությանը։ Նրա խոսքով՝ ներկա պայմաններում ռուսական նավթը վաճառվում է նաև 60 դոլարից բարձր գնով։
Անանսկիխը նշել է, որ Չինաստանն ու Հնդկաստանը շարունակում են ռուսական նավթի հիմնական գնորդները մնալ, հատկապես Հնդկաստանը, որի տնտեսական աճը վերջին տարիներին պայմանավորված է էներգակիրների մատակարարմամբ Ռուսաստանից։ Պատգամավորը ընդգծել է, որ ԵՄ պատժամիջոցներն ընդգրկում են միայն որոշ երկրներ և չեն տարածվում ամբողջ աշխարհի վրա։
Ավելի վաղ Եվրամիության երկրները հաստատել էին 18-րդ պատժամիջոցային փաթեթը՝ ներառյալ «Հյուսիսային հոսք» գազատարների նկատմամբ սահմանափակումներ և ռուսական նավթի համար գնի վերին շեմի նվազեցում, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան