Լիբանանում իսրայելական հարվածներից 10 մարդ է վիրավորվել
Աշխարհ
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Սուր շրջանում Իսրայելի ավիահարվածի հետևանքով վիրավորվել է ինը քաղաքացի: Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Բացի այդ, Սիդոն շրջանի Զրարիե գյուղաքաղաքի վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով մեկ երեխա ծանր վիրավորվել է։
Al Mayadeen հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ հուլիսի 6-ի երեկոյան իսրայելական ռազմական օդանավերը ռմբակոծել են Բուդայ և Ֆլաուի ավանների ծայրամասային հատվածները, ինչպես նաև Լիբանանի հարավային մի քանի շրջաններ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)