Բաքվում ձերբակալված ռուսներին թույլատրվել է հանդիպել հարազատների հետ
Աշխարհ
Բաքվում ձերբակալված ռուսների՝ իրենց հարազատների հետ հանդիպելու ցանկությունը բավարարվել է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակից։
Հուլիսի սկզբին Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտնել էր, որ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան ստացել է իր միջնորդությունը՝ հետաքննություն անցկացնելու և ձերբակալված ռուսներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մոսկալկովայի խոսքով՝ Ալիևան անմիջապես պատասխանել է, որ իր խնդրանքն ընդունվել է, և որ ինքը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները:
«Մենք հայտարարում ենք, որ Բաքվում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիների ընտանիքների անդամները , որոնք կապ են հաստատել Օմբուդսմենի հետ, ընդունվել են Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակում, և նրանց հարազատների հետ հանդիպուման խնդրանքները բավարարվել են», - նշել են գրասենյակում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)