ԵՄ-ն մտադիր է Ռուսաստանի դեմ կիրառել ամենախիստ պատժամիջոցները. Ժան-Նոել Բարո
Աշխարհ
Եվրամիությունը պատրաստվում է Ռուսաստանի դեմ կիրառել 2022 թվականից ի վեր ամենախիստ պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն LCI հեռուստաալիքի եթերում։
«ԵՄ-ն, համակարգելով ջանքերը ամերիկացի սենատորների հետ, պատրաստվում է վերջին երեք տարիների ընթացքում ամենախիստ պատժամիջոցները կիրառել՝ հիմնվելով ֆրանսիական առաջարկների վրա», - ասել է ֆրանսիացի նախարարը։
Նրա խոսքով՝ պատժամիջոցները կազդեն Ռուսաստանի նավթային եկամուտների, ռուսական ֆինանսական խաղացողների և այլ երկրների միջնորդների վրա, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել սահմանափակող միջոցառումները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)