Թրամփը խստացնում է պահանջները ԵՄ-ի հետ բանակցություններում․ FT
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խստացրել է Եվրամիության (ԵՄ) հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների պայմանները՝ պահանջելով, որ այն ներառի 15-20% նվազագույն մաքսատուրքեր, հաղորդում է Financial Times-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ նախագահի կողմից իր դիրքորոշման կոշտացումը նպատակ ունի ստուգելու ԵՄ-ի պատրաստակամությունը զիջումների գնալու հարցում։
Ըստ Financial Times-ի՝ ԱՄՆ վարչակազմը նախկինում քննարկել էր ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքելու հնարավորությունը, որը նախատեսում էր ապրանքների մեծ մասի համար 10% բազային սակագնային դրույքաչափ։ Սակայն, այժմ Թրամփը, ըստ երևույթին, որոշել է փորձարկել ԵՄ-ի «հանդուրժողականության սահմանը՝ պահանջվող սակագնային մակարդակը բարձրացնելով մինչև 15-20%։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)