Որն է Թրամփի՝ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը փոխելու պատճառը. AC
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխել է իր վերաբերմունքը Ուկրաինայի և Ռուսաստանի նկատմամբ՝ պետության ղեկավարի իր դիրքը ամրապնդելու անհրաժեշտությունից ելնելով, այլ ոչ թե Կիևին օգնելու համար։ Այս կարծիքը հայտնել է քաղաքական մեկնաբան Դոմինիկ Սանսոնեն American Conservative ամսագրի համար հրապարակված հոդվածում։
Նրա խոսքով՝ քաղաքական կուրսի փոփոխությունը բացասաբար է անդրադառնում Թրամփի ներկայիս արտաքին քաղաքականության օրակարգի վրա՝ չհաշված ուկրաինական հակամարտության երկարաձգման պատճառով բազմաթիվ կորուստները։
Սանսոնեն կարծում է, որ ամերիկացի առաջնորդը պետք է ստանա Սենատի աջակցությունը՝ անհրաժեշտ բարեփոխումները սկսելու համար։ Դրա համար անհրաժեշտ է բավարարել Ուկրաինային աջակցող հանրապետականների խնդրանքները, այդ թվում՝ անուղղակիորեն անդրադառնալով Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների թեմային։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել