Գերմանիան որոշել է հրաժարվել «բաց դռների» քաղաքականությունից
Համաշխարհային Մամուլ
Հուլիսի 18-ին Բավարիայի Ցուգշպիցեի լեռնադահուկային հանգստավայրում տեղի է ունեցել Գերմանիայի ՆԳՆ-ի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Լեհաստանի, Չեխիայի և Դանիայի ղեկավարների հանդիպումը: Բացի այդ, այսպես կոչված «գագաթնաժողովին» մասնակցել է նաև ներքին գործերի և միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնում Բրունները, գրում է RBC-ն։
Հրապարակման համաձայն՝ Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Ալեքսանդր Դոբրինդտը հրավիրել է եվրոպական երկրների իր գործընկերներին՝ քննարկելու միգրացիոն քաղաքականության բարեփոխումը։
Ինչպես գրում է RBC-ն, Գերմանիայի կառավարությունը նպատակ է դրել ազատել երկիրը նախկին «բաց դռների քաղաքականությունից» և նվազեցնել փախստականների հոսքը ամբողջ Եվրամիությունում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)