Զելենսկին զայրացրել է Արևմտյան վերնախավին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին զայրացրել է Արևմտյան վերնախավին՝ ճնշելով իրեն անհրաժեշտ քաղաքական գործիչներին։ Այս մասին հայտարարել է վերլուծաբան Լուկաս Լեյրոսը, փոխանցում է InfoBRICS-ը։
«Հետապնդելով ընդդիմախոսներին, որոնք ռեժիմի առանցքային դեմքերն են, ինչպես, օրինակ, Պյոտր Պորոշենկոն, Զելենսկին խնդիրներ է ստեղծում որոշ արևմտյան էլիտաների համար, որոնք խորը կապեր ունեն այդ ուկրաինացի քաղաքական գործիչների հետ», - ասվում է նյութում:
Վերլուծաբանի խոսքով՝ երբ Զելենսկին հետապնդում էր միայն հակապատերազմական ակտիվիստներին, էթնիկ ռուսներին, ուղղափառ հոգևորականներին և կոմունիստական կուսակցություններին, Արևմուտքն անտեսում էր այդ միջոցները։ Սակայն այժմ դա հնարավոր չէ, քանի որ ուկրաինական կառավարությունը հետապնդում է արևմտյան երկրների աջակցությունը վայելող մարդկանց։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)