ՄԱԿ-ը Ռուսաստանի առաջարկած բարեփոխումների վերաբերյալ բանաձև է ընդունել
Աշխարհ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոնսենսուսով հաստատել է Ռուսաստանի Դաշնության կողմից առաջարկված բանաձևի նախագիծը՝ որպես ՄԱԿ-ի բարեփոխման առաջարկի մաս: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ընդունված փաստաթուղթը նպատակ ունի բարձրացնել ՄԱԿ-ի արդյունավետությունը՝ հաշվի առնելով բազմաթիվ գլոբալ մարտահրավերներ և դժվարին ֆինանսական իրավիճակ: Բանաձևը հիմնված է կազմակերպության գործունեության ներդաշնակ բնույթը կանոնադրությամբ պահպանելու անհրաժեշտության վրա:
Ռուսաստանը նախաձեռնել է այս նախագիծը՝ բարեփոխումների գործընթացի թափանցիկությունն ապահովելու համար: Փաստաթղթում ամրագրված է ՄԱԿ-ի անդամ պետությունների կենտրոնական դերը կազմակերպության աշխատանքի վերափոխման վերաբերյալ որոշումներ կայացնելու գործում:
Նշվում է, որ նախաձեռնությունները պետք է քննարկվեն միջկառավարական մարմինների շրջանակներում, այլ ոչ թե կուլիսներում։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել