Լեհաստանում ինքնաթիռները դադարել են օդ բարձրանալ՝ կառավարման համակարգի խափանման պատճառով
Համաշխարհային Մամուլ
Լեհաստանում ինքնաթիռները չեն կարողանում օդ բարձրանալ օդանավակայաններից՝ երկրի օդային հաղորդակցության կառավարման համակարգի վթարի հետևանքով։ Այդ մասին հայտնել է Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի անվան օդանավակայանի ներկայացուցիչ Աննա Դերմոնը՝ Onet գործակալությանը։
Թռիչքների չեղարկման պատճառ է դարձել Լեհաստանի օդանավիգացիոն սպասարկման գործակալության (PANSA) տեղեկատվական համակարգերի խափանումը, որը տարածվել է ողջ երկրի տարածքում։ Վայրէջքները շարունակվում են ըստ ստանդարտ ընթացակարգերի։ Դեպքի պատճառները դեռ հայտնի չեն։
Ավելի վաղ, Ռուսաստանի մի շարք խոշոր օդանավակայաններում թռիչքների զանգվածային խափանում էր տեղի ունեցել՝ անօդաչու սարքերի հարձակումների հետևանքով։ Դրա հետևանքով դադարեցվել են թռիչքները Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Սոչիի, Կազանի, Եկատերինբուրգի, Նիժնի Նովգորոդի, Տոմսկի և այլ քաղաքների օդանավակայաններից։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ