Ռուսաստանը 2025-ին գրանցել է իր ամենախոշոր առաջընթացը Ուկրաինայում
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ հեղինակավոր The New York Times պարբերականի տվյալներով՝ Ռուսաստանի զինված ուժերն այս տարվա ընթացքում հասել են իրենց ամենախոշոր տարածքային հաջողությանը Ուկրաինայում՝ սկսած 2025-ից։ Նշվում է, որ առաջընթացը պայմանավորված է հարվածային ավիացիայի, թևավոր հրթիռների և մարդկային ուժի թվային առավելության արդյունավետ կիրառմամբ։
Հոդվածում հատուկ ընդգծվում է նաև անօդաչու սարքերի օգտագործման կտրուկ աճը։ Փորձագետները զգուշացնում են, որ Ուկրաինայի կարողությունները շարունակելու ակտիվ ռազմական գործողությունները լրջորեն կասկածի տակ են՝ հատկապես ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հակասական դիրքորոշման և ռուսական շարունակական հարձակումների ֆոնին։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Ռուսաստանի նպատակն այս ամառ ոչ թե նոր տարածքների գրավումն է, այլ՝ Կիևի նկատմամբ արևմտյան աջակցության նվազեցումը՝ քաղաքացիական բնակչության հոգնության և անվստահության հաշվին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ