ՌԴ-ում առաջարկում են սահմանափակել պաղպաղակի գինը՝ «շքեղություն» չդարձնելու համար
Ռուսաստան
ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Միրոնովը կոչ է արել սահմանափակել պաղպաղակի գնաճը՝ առաջարկելով առավելագույն շեմ սահմանել ապրանքի գինը ձևավորելիս։ Նա նշել է, որ պլոմբիրի գինը վերջին մեկ տարում աճել է մոտ 20 տոկոսով՝ հասնելով մինչև 120 ռուբլու խանութներում, իսկ զբոսայգիներում՝ 250 ռուբլու։
Միրոնովը չի հավատում վաճառողների հիմնավորումներին՝ հումքի ու լոգիստիկայի թանկացման վերաբերյալ։ Նրա համոզմամբ՝ գործ ունենք զուտ շահույթ ստանալու ձգտման հետ, գրում է Лента.ру-ն։
Պատգամավորը զգուշացնում է, որ նման գնով պաղպաղակը կարող է «շքեղություն» դառնալ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաների համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան