Վայրի վագրերը սպանել են վեց գյուղացու՝ հարակից գյուղերի բնակիչները բողոքի են դուրս եկել
Աշխարհ
Հնդկաստանի Պիլիբհիթի ազգային պարկում վագրերը վերջին երկու ամսում մահացու հարձակվել են վեց մարդու վրա։ Վերջին դեպքը տեղի է ունեցել, երբ 45-ամյա գյուղացի Դայարամը հայտնվել է վագրի հարձակման տակ՝ իր տան մոտ՝ ընդամենը 25 մետր հեռավորության վրա։ Տղամարդը փորձել է օգնություն կանչել, սակայն կենդանին հասցրել է մահացու կծել նրա կոկորդը, հայտնում է Лента.ру-ն։
Դեպքը առաջացրել է բողոքի ալիք Պհուլհար գյուղում։ Տեղացիները մեղադրել են անտառային ծառայությանը անգործության մեջ՝ նշելով, որ գիշատիչները պարբերաբար ներխուժում են գյուղեր։ Ըստ The Times of India-ի՝ Դայարամը արդեն վեցերորդ զոհն է մայիսի 14-ից ի վեր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)