Աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ-ում
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2012 թվականին շրջաններում իրականացվելիք սոցիալ-տնտեսական ծրագրերին:
Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության եւ կապիտալ շինարարության ոլորտներին:
Նախագահը կարեւոր է համարել այս երկու ուղղությունները շրջանների` հատկապես գյուղական բնակավայրերի զարգացման գործում եւ ընդգծել աշխատանքների ճիշտ ու համակարգված իրականացման անհրաժեշտությունը:
Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել կառավարությանը եւ շրջվարչակազմերի ղեկավարներին' աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան