Ռուսական հեռուստաալիքը մեղադրել է Ադրբեջանին Ուկրաինայի՝ «Սարդոստայն» գործողության իրականացմանն օգնելու մեջ
Աշխարհ
Ռուսական «Ցարգրադ» («Царьграда») հեռուստաալիքը բացահայտ կերպով մեղադրել է Ադրբեջանին Ուկրաինայի՝ «Սարդոստայն» (Паутина) գործողության իրականացմանն օգնելու մեջ, իսկ Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքը նկարագրել որպես «ադրբեջանական հետախուզության որջ»։ Այս մասին հաղորդում է «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը։
Ռեպորտաժում պնդվում է, որ Ուկրաինային օգնություն են ցուցաբերել Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները, մասնավորապես՝ լոգիստիկայի և գործողությունների համակարգման հարցում։
Ըստ «Ցարգրադ»–ի՝ խոսքը Ռուսաստանի Դաշնության ներսում գործող գաղտնի ցանցի մասին է, որում ադրբեջանական կառույցները զգալի դեր են խաղացել։
Այս հայտարարությունների պաշտոնական հաստատում ներկայումս չկա ո՛չ ռուսական հատուկ ծառայությունների, ո՛չ էլ Ադրբեջանի կողմից։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)