Բասկովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Ժամանց
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Բասկովի նկատմամբ Ուկրաինայում հայտարարվել է հետախուզում: Այս տեղեկությունը հայտնվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալների բազայում։
Ըստ Ուկրաինայի անվտանգության ծառայության՝ Բասկովը հետախուզվում է 2022 թվականից: Նա մեղադրվում է երկրի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգության մեջ (Ուկրաինայի քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մաս):
2022 թվականի փետրվարի 25-ին Բասկովը Ինստագրամում գրառում էր հրապարակել, որում աջակցություն էր հայտնել Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկին և այն անվանել «ցեղասպանության ավարտ և Ռուսաստանի վրա հարձակման կանխարգելում»:
2024 թվականին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նրան զրկել էր երկրի ժողովրդական արտիստի կարգավիճակից:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան