ՌԴ–ում 134 ինքնաթիռ ուղևորվել է պահեստային օդանավակայաններ․ թռիչքների սահմանափակումներ են գործում
Համաշխարհային Մամուլ
Հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը Ռուսաստանի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումների ընթացքում 134 ինքնաթիռ վերաուղղորդվել է պահեստային օդանավակայաններ։ Այս մասին Telegram-ի ալիքում հայտնել է Դաշնային օդային տրանսպորտի գործակալության ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն։
Ինքնաթիռների մեծ մասը՝ 78-ը, վերաուղղորդվել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից։
Բացի այդ, Վնուկովո թռչող 45, Դոմոդեդովո թռչող 8 և Ժուկովսկի ուղևորվող երեք ինքնաթիռներ վայրէջք են կատարել այլընտրանքային օդանավակայաններում։ Որոշ չվերթներ վերաուղղորդվել են Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայան։
Կորենյակոն ընդգծել է, որ ավիաընկերություններն ու օդանավակայանները աշխատում են ուժեղացված ռեժիմով՝ հնարավորինս շուտ վերադառնալու իրենց սովորական ժամանակացույցին։
Դաշնային օդային տրանսպորտի գործակալությունը իրավիճակը անվանել է «կառավարելի»։ Ավիաընկերությունները բավարար ռեսուրսներ ունեն ներկայիս պայմաններում գործելու համար, եզրափակել է գործակալության ներկայացուցիչը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ