Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի խորքերը հարվածելու իր մտադրության մասին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի խորքերը հարվածներ հասցնելու իր մտադրության մասին։ Նա այս մասին գրել է Telegram-ում։
Զելենսկին ասել է, որ լսել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու զեկույցը ռուսական թիկունքի խորքում ենթադրյալ հարվածների մասին։
Հարվածների թիրախը, ինչպես նշել է Զելենսկին, ռուսական ենթակառուցվածքներն են։ «Ռուսական լոգիստիկան պետք է զգալիորեն տուժի», - ասել է նա։ Այս առումով Ուկրաինայի առաջնորդը հայտարարել է անօդաչու թռչող սարքերի արտադրությունը մեծացնելու ծրագրերի մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)