Մոսկվայից Մինսկ չվերթները չեղարկվել են
Աշխարհ
Ռուսաստանից դեպի Բելառուս մի շարք չվերթներ հետաձգվել կամ չեղարկվել են, հայտնում է Մինսկի ազգային օդանավակայանի կայքը։
Կիրակի կեսօրին «Ռոսավիացիայի» մամուլի խոսնակ Արտյոմ Կորենյակոն հայտնեց, որ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում մտցվել են ինքնաթիռների ընդունման և բացթողման ժամանակավոր սահմանափակումներ: Կալուգայի օդանավակայանում մտցվել են ինքնաթիռների ընդունման և բացթողման սահմանափակումներ։
Մինսկի օդանավակայանի կայքում առցանց ժամանման և մեկնման տախտակի համաձայն՝ «Աէրոֆլոտի» «Շերեմետևոյից» չվերթը ուշացել է (նախատեսվում է, որ այն Մինսկ կժամանի Մոսկվայի ժամանակով ժամը 22:40-ին՝ 20:10-ի փոխարեն), «Պոբեդայի» չվերթը Վնուկովոյից ուշացել է (նախատեսվում էր, որ այն կժամանի ժամը 21:25-ին), իսկ «Աէրոֆլոտի» «Շերեմետևոյից» ժամը 13:45 և 21:55 ժամանման ժամերով չվերթները ընդհանրապես չեղարկվել են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)