«Ռոսավիացիա»-ի ներկայացուցիչը մեկնաբանել է ռուսական օդանավակայաններում ստեղծված իրավիճակը
Աշխարհ
«Ռոսավիացիա»-ի ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն տեսանյութ է ձայնագրել օդանավակայաններում սահմանափակումների պատճառով ստեղծված իրավիճակի ֆոնին: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, «Ռոսավիացիա»-ի ներկայացուցիչն ասել է, որ ինքը նույնպես մի քանի ժամ է, ինչ ինքնաթիռում է և համբերատար սպասում է մեկնմանը, քանի որ դա կապված է անվտանգության հետ։
«Ինչպես շատերը հիմա, ես էլ մի քանի ժամ է, ինչ ինքնաթիռում եմ։ Ես տեսնում եմ բաժանորդների մեկնաբանությունները։ Ինչպես շատերը, ես էլ անհանգստացած եմ։ Բոլոր ավիացիայի մասնագետները, ավիաընկերության աշխատակիցները, օդանավակայանները փորձում են նվազագույնի հասցնել ուղևորների անհարմարությունը», – նշել է Կորենյակոն։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)