«The Hatters» խմբի նախկին անդամը մահացել է ավտովթարից
Ժամանց
Մահացել են The Hatters խմբի նախկին անդամ, տրոմբոնիստ Վադիմ Ռուլևը և նրա կինը՝ Եկատերինան, հայտնում է խումբը իրենց Telegram ալիքում։
«Երեկ մեր ընկեր Վադիմ Ռուլյովը և նրա կինը՝ Եկատերինան, մահացան։ Մենք սգում ենք։ Դուք մեր մտերիմ ընկերներն էիք, որոնց հետ շատ բան ենք անցել։ Օրհնյալ հիշատակ։ Ցավակցություն ընտանիքին և ընկերներին», - ասվում է գրառման մեջ։
Ըստ «Դելովոյ Պետերբուրգ» հրատարակչության՝ Ռուլևը և նրա կինը մահացել են Լենինգրադի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ։ Երաժիշտը մոտոցիկլետ վարելիս մտել է հանդիպակաց գոտի, որտեղ բախվել է Land Rover-ի։ Զույգը մահացել է տեղում՝ ստացած վնասվածքներից։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)