Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են հագուստի կանոնակարգը խախտելու համար
Աշխարհ
Աֆղանստանի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության աշխատակիցները Քաբուլում ձերբակալել են տասնյակ երիտասարդ կանանց՝ հագուստի կանոնակարգը խախտելու մեղադրանքով, կիրակի օրը հաղորդել է Afghanistan International լրատվական պորտալը։
«Թալիբանի բարոյականության ոստիկանությունը տասնյակ երիտասարդ կանանց է ձերբակալել Քաբուլում՝ հագուստի կանոնակարգի ենթադրյալ խախտման համար շարունակվող հետապնդման շրջանակներում», – հաղորդում է թերթը։
Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ուրբաթ և շաբաթ օրերին. կանանց ձերբակալել ու տարել են անհայտ ուղղությամբ։
«Ականատեսները հայտնում են, որ ձերբակալությունների ժամանակ թալիբները ֆիզիկական ուժ են կիրառել, և որ գործողությունների ընթացքում կին ոստիկաններ չեն եղել», – նշում է հրատարակությունը։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել