Թալիբները Քաբուլում բռնի կերպով տասնյակ երիտասարդ կանանց են ձերբակալել
Աշխարհ
Աֆղանստանում իշխանության գլուխ գտնվող «Թալիբան» իսլամիստական շարժման ներկայացուցիչները Քաբուլի արևմտյան մասում ձերբակալել են տասնյակ երիտասարդ կանանց, հաղորդում է Afghanistan International-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հուլիսի 18-ին և 19-ին ձերբակալությունները կատարվել են Առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության աշխատակիցների կողմից։ Ականատեսները պատմել են, որ կանանց տարել են, այդ թվում՝ Դաշտ-ե-Բարչի շրջանի փողոցից և նրբանցքում կայանված երկու միկրոավտոբուսներից։ Թալիբանը ֆիզիկական ուժ է կիրառել, և գործողությունների ժամանակ կին ոստիկաններ չեն եղել։
Ձերբակալվածներից մի քանիսի գտնվելու վայրը անհայտ է, և նրանց ընտանիքները մտահոգված են նրանց բարեկեցության համար։ Կանանցից մի քանիսը ազատ են արձակվել կալանքի տակ գիշերն անցկացնելուց հետո, երբ նրանց հարազատներից գրավոր երաշխիքներ են ստացվել։


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)