Իսրայելի վարչապետը «դուրս է եկել վերահսկողությունից»․ Axios
Աշխարհ
Սիրիային Իսրայելի հարվածներից հետո Թրամփի վարչակազմում կարծում են, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն «դուրս է եկել վերահսկողությունից» և «իրեն խենթի պես է պահում», գրում Է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Նեթանյահուն անընդհատ ռմբակոծում է ամեն ինչ։ Դա կարող է խանգարել նրան, ինչ փորձում է անել Թրամփը», - ասել է պարբերականի զրուցակիցը:
Իսրայելի հարվածները Սիրիային «անակնկալի են բերել նախագահին և Սպիտակ տանը», - նշել Է ամերիկացի մեկ այլ պաշտոնյա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)