Ռուսական բանակը հարվածել է Խարկովին և շրջակա քաղաքներին
Ռուսաստան
Ռուսաստանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Խարկով քաղաքին և նրա մարզի մի շարք բնակավայրերին։ Տեղեկությունը հաղորդում է «Իդի ի սմոտրի» թելեգրամյան ալիքը՝ հղում տալով տեղական աղբյուրներին։
Հարվածները արձանագրվել են նաև Կուպյանսկում, Իզյումում, Չուգուևում և մարզի այլ քաղաքներում։ Թիրախավորվել են Ուկրաինայի Զինված ուժերի դիրքերն ու ենթակառուցվածքները, հայտնում է Лента.ру-ն։
Ավելի վաղ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի խորհրդական Իգոր Կիմակովսկին հայտնել էր, որ ռուսական զորքերը ֆուգասային ավիառումբերի կիրառմամբ ոչնչացրել են Ուկրաինայի պահուստային ստորաբաժանումների տեղակայման վայրերը Դնեպրոպետրովսկի մարզում։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ