ՌԴ կառավարությունը պատրաստվում է կտրուկ բարձրացնել նվազագույն աշխատավարձը
Ռուսաստան
Ռուսաստանի Աշխատանքի նախարարությունը առաջարկել է 2026 թվականին նվազագույն աշխատավարձը (МРОТ) բարձրացնել 20,7 տոկոսով՝ հասցնելով այն մինչև 27 093 ռուբլու։ Այս մասին հայտնել է նախարար Անտոն Կոտյակովը, փոխանցում է ТАСС-ը։
Նախարարի խոսքով՝ նման կտրուկ աճը պայմանավորված է միջին աշխատավարձի մակարդակով։ Նախատեսվում է, որ մինչև 2030 թվականը ՄՌՈՏ-ը կհասնի 35 հազար ռուբլու՝ ըստ նախագահի հրահանգի։
Նշենք, որ նախորդ տարի նվազագույն աշխատավարձն աճել էր 18,5 տոկոսով, իսկ 2025-ի հունվարի 1-ից այն կբարձրանա ևս 16,6 տոկոսով՝ հասնելով 22 440 ռուբլու։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան