Մոսկվայում Իսրայելի դեսպանը վաղաժամ կավարտի իր առաքելությունը. Հայտնի է պատճառը
Ռուսաստան
Մոսկվայում Իսրայելի դեսպան Սիմոնա Հալպերինը վաղաժամ կավարտի իր առաքելությունը Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչության աղբյուրը։
«Սպասվում է, որ տիկին դեսպանը կմեկնի հոկտեմբերին։ Նոր թեկնածությունը դեռ չի որոշվել», - ասել է գործակալության զրուցակիցը։
Գերատեսչությունում պարզաբանել են, որ Հալպերինն ավարտում է առաքելությունը նոր նշանակման պատճառով: Դիվանագետը կգլխավորի Իսրայելի ԱԳՆ Եվրոպական դեպարտամենտը։ Դեսպանը կզբաղեցնի նաև Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)