Ռումինիայում հայտարարել են՝ Ուկրաինան խախտել է երկրի օդային տարածքը
Աշխարհ
Այս գիշեր չորս ուկրաինական օբյեկտներ պատահաբար մտել են Ռումինիայի օդային տարածք։ Այս մասին հայտարարել է Ռումինիայի պաշտպանության նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Գերատեսչությունը հայտնել է, որ ժամը 03:30-ից մինչև 06:00-ն նրանք գրանցել են 12 ուկրաինական օդային օբյեկտ, որոնք հայտնվել են Ուկրաինայի՝ Ռումինիայի հետ սահմանից հյուսիս։
«Դրանցից չորսը պատահաբար մի քանի րոպեով մտել է մեր երկրի օդային տարածք՝ Սիգետու Մարմատեյի և Վիկովու դե Սուսի տարածքում», - ասվում է երկրի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)