Մոսկվայում ուժեղ անձրևի պատճառով՝ տաքսին խորտակվել է
Ռուսաստան
Մոսկվայում տաքսի ծառայության ավտոմեքենա է խորտակվել ուժեղ անձրևից առաջացած հեղեղների մեջ։ Այս մասին հայտնել է Что там, Москва? տելեգրամյան ալիքը։
«Տաքսու վարորդներն այսօր կրճատված աշխատանքային օր ունեն», - նշում է հրատարակությունը։
Միջադեպից լուսանկարում երևում է, որ տաքսին խորտակվել է անցումի տակ գտնվող ջրով լի մեծ փոսի մեջ։ Մեքենայի առջևի մասը, այդ թվում՝ շարժիչի խցիկը, անհետացել է ջրի տակ։ Բեռնախցիկը երևում է մակերեսին. ջրի մակարդակը հասնում է հետևի անիվի կենտրոնին։ Վարորդը չի երևում մեքենայի կողքին։
Հանդիպակաց գոտում կայանված են ավտոբուս և ծանր բեռնատար։ Այդ մեքենաների վարորդները որոշել են չհաղթահարել ջրային արգելքը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան