Թրամփի մաքսային սպառնալիքը ռուսական նավթի գնորդներին կարող է հարվածել, բայց ճակատագրական չի լինի
Տնտեսություն
ԱՄՆ-ի առաջարկած մաքսային տուրքերը այն երկրների համար, որոնք շարունակում են գնել ռուսական նավթ, չնայած տնտեսական ճնշում կգործադրեն, սակայն լուրջ սպառնալիք չեն ներկայացնի Ռուսաստանի տնտեսության համար։ Այս մասին հայտարարել է տնտեսագիտության թեկնածու, ՌԴ նախագահի ակադեմիայի դոցենտ Նիկոլայ Կուլբական՝ «Լենտա.ռու»-ի հետ զրույցում։
Փորձագետը նշել է, որ հիմնականում խոսքը վերաբերում է Չինաստանին ու Հնդկաստանին՝ առավելապես Հնդկաստանին։ Չնայած Ռուսաստանի վրա արդեն իսկ դրված են բազմաթիվ պատժամիջոցներ, և տնտեսությունը կայուն վիճակում չէ, այս նոր քայլը պարզապես «նոր խնդիր» կլինի։ Ըստ նրա՝ նման սահմանափակումների առաջին ամիսներին տնտեսական անկում գրանցելը սովորական է։
Կուլբական հավելել է, որ ռուսական նավթի «պարալելային» արտահանումը նույնպես կտուժի, իսկ ռուսական տնտեսությունը ստիպված է շարունակել վաճառքը ոչ արդյունավետ և շրջանցիկ ուղիներով՝ ֆինանսական կորուստներով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան