Թրամփն ու Ծինփինը կարող են հանդիպել Հարավային Կորեայում
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովից առաջ կամ դրա ընթացքում, հաղորդում է South China Morning Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակումը նշում է, որ գագաթնաժողովը կարող է լավագույն հնարավորություն լինել Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների՝ այս տարի անձամբ հանդիպելու համար։
Հրապարակումը շեշտում է, որ Թրամփը կարող է այցելել Չինաստան՝ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը կայանալիք APEC գագաթնաժողովին մասնակցելուց առաջ, կամ կարող է հանդիպել Սի Ծինփինի հետ ֆորումի շրջանակներում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)