Ամերիկացի լրագրողը ծաղրել է եվրոպացիների համոզմունքը Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման վերաբերյալ
Աշխարհ
Ռուսաստանի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների վրա հարձակման հնարավորության մասին հայտարարությունները «կեղծ և ծիծաղելի են»։ Այս մասին ասել է հայտնի ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը գերմանական Bild թերթին տված հարցազրույցում։
Նա «ծիծաղելի» է անվանել եվրոպացիների հավատը Ռուսաստանի կողմից Գերմանիայի կամ Մեծ Բրիտանիայի ներխուժման հնարավորության նկատմամբ։ Լրագրողը ընդգծել է, որ Ռուսաստանը նման մտադրությունների ապացույցներ չունի։
Կարլսոնն ասել է, որ անհանգստացած է Ուկրաինայում հակամարտության սրմամբ, որը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի։ Նրա կարծիքով, Մոսկվան արդեն հաղթել է հակամարտությունը, ուստի անհրաժեշտ է նվազագույնի հասցնել դրա հետևանքները բոլոր կողմերի համար՝ բանակցությունների միջոցով։
Լրագրողը ընդգծել է, որ արևելաեվրոպացիները, որոնք սնուցում են հակառուսական հռետորաբանությունն ու վախերը, լիովին պարանոյիկ են։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)