Ռուսաստանում առաջարկել են լրացուցիչ արձակուրդ տրամադրել աշխատող թոշակառուներին
Ռուսաստան
«Справедливая Россия — За правду» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ աշխատող թոշակառուներին տարեկան լրացուցիչ երկու շաբաթ վճարովի արձակուրդ տրամադրելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Абзац»-ը։
Միրոնովի խոսքով՝ այս քաղաքացիները նշանակալի ներդրում ունեն երկրի տնտեսության մեջ, և նրանց փորձը կարևոր է աշխատուժի պակասի պայմաններում։ Միևնույն ժամանակ, պետք է պահպանել հավասարակշռություն՝ չնվազեցնելով նրանց մրցունակությունը աշխատաշուկայում։
Նախագիծը նախատեսվում է ներկայացնել՝ փոփոխություն կատարելով ՌԴ Աշխատանքային օրենսգրքի 128-րդ հոդվածում։ Նշենք, որ օգոստոսի 1-ից աշխատող թոշակառուների կենսաթոշակները պետք է վերանայվեն՝ առավելագույն հավելավճարը կազմելով 437 ռուբլի։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան