Եվրոպական երկու երկրներ ցանկանում են նավթատար կառուցել՝ Ռուսաստանի աջակցությամբ
Տնտեսություն
Հունգարիան և Սերբիան համաձայնության են եկել ռուսական նավթի մատակարարման նոր նավթատարի կառուցման շուրջ՝ ԵՄ պատժամիջոցներին չենթարկվող «Դրուժբա» գծի միջոցով։ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ կողմերը քննարկել են ռուսական ներդրումների հնարավորությունը՝ նավթատարի կառուցման գործընթացն արագացնելու համար։
Նախատեսվում է կառուցել 180 կիլոմետր երկարությամբ խողովակաշար՝ հունգարական Ալդյո քաղաքից մինչև սերբական Նովի Սադ։ Նախագիծը կարող է արժենալ մոտ 100 միլիոն եվրո և ավարտվել 2027 թվականին, եթե Ռուսաստանը ֆինանսապես աջակցի, գրում է Лента.ру-ն։
Այժմ Հունգարիան, Սլովակիան և Չեխիան շարունակում են ստանալ ռուսական նավթ «Դրուժբա»-ի հարավային ճյուղով, սակայն միևնույն ժամանակ փնտրում են այլընտրանքային մատակարարման ուղիներ։ Նոր նավթատարը կխթանի տարածաշրջանային էներգետիկ համագործակցությունը՝ ԵՄ քաղաքական ճնշումներին զուգահեռ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան