Բանգլադեշում ռազմական ինքնաթիռ է ընկել քոլեջի վրա․ կան տասնյակ վիրավորներ
Համաշխարհային Մամուլ
Բանգլադեշի ռազմաօդային ուժերին պատկանող ուսումնական F-7 BGI ինքնաթիռը ընկել է քոլեջի շենքի վրա Դաքքա մայրաքաղաքում՝ պատճառելով առնվազն 28 վիրավոր։ Այս մասին հայտնում է տեղական Prothom Alo պարբերականը։
Տուժածների մեծ մասը ուսանողներ են, որոնց տեղափոխել են Դաքքայի բժշկական քոլեջին կից այրվածքաբանության և պլաստիկ վիրաբուժության ազգային ինստիտուտ։ Առնվազն մեկ անձ մահացու վնասվածք է ստացել։
Միջադեպի պատճառը դեռ պարզված չէ, իսկ դեպքի վայրում շարունակում են փրկարարական գործողությունները։ Միևնույն ժամանակ, Բանգլադեշի ISPR գործակալությունը հաստատում է, որ վթարի հանգամանքները կդառնան հետաքննության առարկա։


















































Ամենադիտված
Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը