Շվեյցարիան կթարմացնի բունկերները Ռուսաստանի պատճառով․ Euronews
Աշխարհ
Շվեյցարիան որոշել է արդիականացնել դեռևս Երկրորդ համաշխարհային և Սառը պատերազմների տարիներին կառուցված ռազմական բունկերների համակարգը։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
«Շվեյցարական բանակը դիմել է տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին և ստարտափներին՝ խնդրելով օգնել պատերազմական ժամանակաշրջանի այդ բունկերները վերածել ժամանակակից պաշտպանական կենտրոնների՝ օգտագործելով նորարարական և էժան լուծումներ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բունկերների արդիականացման համար առիթ են դարձել Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության սկսվելուց հետո անվտանգության ոլորտում աճող մտավախությունները:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)