Հարավային Կորեայում հայտնել են ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման ուղիների որոնման մասին
Աշխարհ
Կորեայի Հանրապետությունն ուսումնասիրում է լարվածության մակարդակը նվազեցնելու և ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու տարբեր եղանակներ: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Հարավային Կորեայի միավորման նախարարության մամուլի հաղորդագրությունը։
«Կառավարությունը նոր քաղաքականություն է մշակում և ուսումնասիրում Հյուսիսային Կորեայի նկատմամբ տարբեր քայլեր՝ Կորեական թերակղզում լարվածությունը նվազեցնելու և միջկորեական կապերը բարելավելու նպատակով», - ասված է հայտարարության մեջ:
Հուլիսի 10-ին Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնը կոչ է արել ակտիվորեն վերականգնել կապերը Սեուլի և Փհենյանի միջև: Նա վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև խաղաղությունն ազգային անվտանգության ամրապնդման ամենաիրատեսական ճանապարհն է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)