Լեհաստանում հայտնաբերվել է նավթի և գազի ամենամեծ հանքավայրը
Աշխարհ
Բալթիկ ծովում՝ Լեհաստանի ափերի մոտ, հայտնաբերվել է նավթի և գազի ամենամեծ հանքավայրը, հաղորդում է TVP 3-ը հուլիսի 21-ին։
«Central European Petroleum (CEP) ընկերությունը հայտարարել է Լեհաստանի պատմության մեջ ամենամեծ ավանդական ածխաջրածնային հանքավայրի հայտնաբերման մասին: Բալթիկ ծովում, Սվինոույցցեից 6 կմ հեռավորության վրա, հորատանցքը հաստատել է 22 միլիոն տոննա հում նավթի և 5 միլիարդ խորանարդ մետր առևտրային բնական գազի առկայությունը», - ասվում է հրատարակության մեջ:
Օպերատորի գնահատականներով՝ հանքավայրի պաշարները կազմում են 33 միլիոն տոննա նավթ և 27 միլիարդ խորանարդ մետր գազ։ Դրանցից 22 միլիոն տոննան և 5 միլիարդ խորանարդ մետրը պիտանի են արդյունաբերական արտադրության համար, հավելում է Gazeta.Ru-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)