Ալիևը ցանկանում է հնարավորինս շուտ գործարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը». Էրդողան
Աշխարհ
Թուրքիան ակնկալում է համաձայնություն Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։
«Զանգեզուրի միջանցքն օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային, այլև տարածաշրջանի մյուս երկրներին: Մենք այս երթուղին համարում ենք չափազանց կարևոր՝ աշխարհատնտեսական առումով: Այս գիծը կկապի մեր տարածաշրջանից դուրս գտնվող աշխարհագրական շրջանները և կվերականգնի առևտուրը: Մենք նաև հույս ունենք, որ այն կդառնա հաշտեցման խորհրդանիշ, այլ ոչ թե տարաձայնությունների աղբյուր: Ես հավատում եմ, որ մենք՝ որպես տարածաշրջանի երկրներ, կկարողանանք լուծել այս հարցը համաձայնության միջոցով», — լրագրողներին ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Ալիևը ցանկանում է հնարավորինս շուտ գործարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)