Ֆիդանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Աշխարհ
Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույցում քննարկել են միջուկային բանակցությունները, որոնք տեղի կունենան Ստամբուլում ուրբաթ օրը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։
Երկուշաբթի օրը Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը և ԵՄ եռյակը ( Մեծ Բրիտանիա , Ֆրանսիա և Գերմանիա ) ուրբաթ օրը Ստամբուլում փոխարտգործնախարարի մակարդակով բանակցություններ կանցկացնեն իրանական միջուկային հարցի շուրջ։
« Ֆիդանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Ղազայի հումանիտար իրավիճակը, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները , ինչպես նաև միջուկային բանակցությունները, որոնք տեղի կունենան ուրբաթ օրը Ստամբուլում», - ասել է գործակալության աղբյուրը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)