Նիդեռլանդները կմասնակցի Ուկրաինային Patriot համակարգերի մատակարարմանը
Աշխարհ
Նիդեռլանդները «նշանակալի» ներդրում կունենա Ուկրաինային ամերիկյան Patriot համակարգեր մատակարարելու նախաձեռնության մեջ, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել Կիևին ամերիկյան զենք ուղարկելու հարցում , որի ծախսերը կրելու է Եվրոպան։ Ապագա մատակարարումները կներառեն ոչ միայն հրթիռներ, այլև Patriot-ի մարտկոցներ։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Վաշինգտոնն արդեն պնդում է, որ Գերմանիան գնի նախկինում քննարկվածից կրկնակի ավելի շատ ՀՕՊ համակարգեր։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիան, Իտալիան, Չեխիան և Հունգարիան հրաժարվել են մասնակցել նախաձեռնությանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)