«Թալիբանը» ներկայացուցիչներ կուղարկի Գերմանիա
Աշխարհ
«Թալիբանը» իր երկու ներկայացուցիչներին կուղարկի Գերմանիա՝ աֆղան քաղաքացիներին արտաքսելուն օգնելու համար, հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը։
«Արտաքսումը հաջողությամբ պսակվեց։ Կատարի կառավարությունը տեխնիկական մակարդակով միջնորդական օգնություն է ցուցաբերել։ Մենք այս տեխնիկական մակարդակով կանոնավոր կապի մեջ ենք Աֆղանստանի փաստացի կառավարության հետ, և համապատասխան հաղորդակցության ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել այստեղ հյուպատոսական ծառայության մեջ ներառել Աֆղանստանի վարչակազմի երկու ներկայացուցիչ», - ասել է Կոռնելիուսը Գերմանիայի կաբինետի ճեպազրույցի ժամանակ։
Ուրբաթ օրը Գերմանիայի կառավարությունը՝ Կատարի աջակցությամբ, երկրից արտաքսեց 81 աֆղան քաղաքացիների, որոնք հանցագործություններ էին կատարել, այդ թվում՝ բռնի և սեռական բնույթի։ Ըստ «Շպիգել» թերթի՝ այս թռիչքը յուրատեսակ փորձություն է այն բանի, թե արդյոք հնարավոր է համաձայնության գալ «Թալիբան»-ի հետ և արդյոք նրանք կհետևեն համաձայնագրերին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)