Մահացել է «Առաքելություն. Անիրագործելի» և «Աստղային ճանապարհ» ֆիլմերի դերասան Թրուփը
Աշխարհ
Ամերիկացի դերասան Թոմ Թրուփը մահացել է 98 տարեկան հասակում։ Այս մասին հայտնել է CBS-ը։
Արտիստի մահը հաստատել է նրա ներկայացուցիչը։
Թրուփը սկսել է իր դերասանական կարիերան Կորեական պատերազմին մասնակցելուց հետո։ Ծառայությունից հետո Թրուփը վերադարձել է Նյու Յորք և իր Բրոդվեյի դեբյուտը կատարել 1957 թվականին՝ «Աննա Ֆրանկի օրագիրը» ներկայացման մեջ։
Տասը տարի անց Թրուփը տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ նկարահանվել է ավելի քան 70 հեռուստասերիալներում, հիմնականում՝ էպիզոդիկ դերերում։ Արտիստը խաղացել է դերեր «Առաքելություն. Անիրագործելի», «Աստղային ճանապարհ», «Փախստականը», «Մարդը U.N.C.L.E.-ից», «Վայրի, վայրի արևմուտք» և այլ նախագծերում։
Բացի այդ, դերասանը համահեղինակել է սցենարը և խաղացել գլխավոր դերը 1968 թվականի «Սոֆի» ֆիլմում՝ Նիկոլայ Գոգոլի «Խելագարի օրագիրը» պիեսի էկրանավորման մեջ։
Դերասանից հետո մնացել են որդին՝ Քրիստոֆեր Թրուփը, և հարսը՝ Բեքի Քալթերը։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)