Ուժգին երկրաշարժ՝ Ռուսաստանում
Աշխարհ
Կամչատկայի երկրամասում գրանցվել է 5.4 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում:
Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 165 կմ հարավ-արևելք։ Էպիկենտրոնը գտնվել է 34 կմ խորության վրա։
Այս պահին ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Ավելի վաղ ծառայության Telegram ալիքը հայտնել էր, որ Կամչատկայում 45 րոպեի ընթացքում տեղի է ունեցել հինգ երկրաշարժ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)