Նոր սկիզբ և գլոբալ փոփոխություններ. ինչ կբերի 11.11-ի հայելային ամսաթիվը և ինչպես ցանկություն պահել ադ օրը Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել Պորտուգալիայում «Շառլ» փոթորկի պատճառով դպրոցներն ու պետական հաստատությունները կփակվեն Պուտինը կբացի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ապագան. ТАСС Անվտանգության սպառնալիք iPhone-ներում Կրծքագեղձի քաղցկեղը ավելի ու ավելի հաճախ է ախտորոշվում երիտասարդ կանանց մոտ. ի՞նչ ախտանիշներ չպետք է անտեսել Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով շիմպանզեին սնունդ են հասցրել դրոնով Փաշինյանը Փարիզից կմեկնի Անթալիա Մարտին Սուբիմենդին մեծ հավանականությամբ առաջիկա ամիսներին կհեռանա «Արսենալից» Բաց, նարնջագույն կամ գրեթե կարմիր. որ դեղնուցն է ամենաառողջը 81-ամյա բրիտանացի գրողը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը Կենդանակերպի այս նշաններն ուրախություն ու խաղաղություն են բերում ուրիշներին նույնիսկ ամենադժվարին պահերին 

Փաշինյանն աշխարհաքաղաքական «ռուսական ռուլետկա» է խաղում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե Հայաստանը շարունակի խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված գործընթացը, նրա՝ երբևէ տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունները կզրոյանան: Ահա, այսպիսի հայտարարություն է նաև օրերս արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ըստ էության, Ադրբեջանի պահանջներն ու սպառնալիքները բազմաշերտ են:

Թեմայի հետ կապված անդրադարձում մասնավորաբար «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ Փաշինյան-Ալիև տանդեմն ամեն ինչ արեց, որպեսզի Արցախը հանձնվի, հայաթափվի, ադրբեջանական զորքերն էթնիկ զտումներ իրականացնեն Արցախում ու այսօր Ստեփանակերտում ծածանվի ադրբեջանական դրոշը. «Նույն ճակատագիրը սպասվում է նաև Սյունիքին, եթե Փաշինյանն ու նրա թրքամետ ու փողասեր խմբակը մնա իշխանության և վերարտադրվի նաև 2026 թվականին»:

Ալիևի պահանջների ցուցակը ՀՀ-ից ունի սկիզբ, սակայն չունի վերջ՝ Սահմանադրության փոփոխություն, Մինսկի խմբի լուծարում, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք», ադրբեջանցիների «վերադարձ», հայոց բանակի կրճատում, ՀՀ-ի դեմիլիտարիզացիա, անկլավների տրամադրում և այլն։ «Փաշինյանական կլանն ապացուցել է, որ, հանուն իշխանության պահպանման և փողի, նրանք պատրաստ են սպասարկել Արևմուտքի՝ հակառուսական և Ադրբեջանի՝ թուրք-ադրբեջանական օրակարգերը»,-գրում է ալիքը։

Արցախցիները պարտադրաբար լքեցին Արցախն, իսկ այսօր Հայաստանից են արտագաղթում: Ըստ հեղինակների, նույն ճակատագիրը սպասվում է ՀՀ քաղաքացիներին, եթե նրանք չպաշտպանեն Հայ առաքելական եկեղեցին և հայոց պետականությունը թուրք-ադրբեջանական տանդեմի դաշնակից քպականներից. «ՔՊ-ի վերարտադրությունը հայոց պետականության վախճանն է խորհրդանշելու։ Փաշինյանն ու թիմը պետք է հեռացվեն, հակառակ պարագայում ադրբեջանական դրոշներ են ծածանվելու արդեն Սյունիքում և Գեղարքունիքում»։

Ինչպես հայտնի է, բանտում գտնվող գործարար Սամվել Կարապետյանն օրերս հայտարարել է. «Հայաստանը հանելո՛ւ ենք աշխարհաքաղաքական զոհի վիճակից: Վերականգնելո՛ւ ենք շահերի և հետաքրքրությունների բալանսը տարածաշրջանում: Ու այդ ժամանակ տարանցիկ ճանապարհները Հայաստանի սուվերեն տարածք են մնալու, տարեկան հարյուր միլիոնավոր դոլարներով լցնելու են Հայաստանի, այլ ոչ թե այլ, թեկուզ և բարեկամ որևէ երկրի բյուջեն»։ Անդրադառնալով այս թեմային՝ ալիքի հեղինակները նշում են, որ Փաշինյանը Հայաստանը վերածել է Արևմուտք-ՌԴ proxy war-ի տարածքի՝ դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով հայոց պետականության, Արցախի ու հայկական ազգային ու պետական շահերի համար։ «Փաշինյանն Արևմուտքում ռուսաֆոբ է խաղում, իսկ Մոսկվայում՝ ռուսամետ, սակայն ո՛չ Արևմուտքը, ո՛չ ՌԴ-ն Փաշինյանին ու նրա թրքամետ խմբակին չեն վստահում, ինչն էլ հանգեցնում է Հարավային Կովկասում թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքերի ամրապնդմանը։ Փաշինյանն աշխարհաքաղաքական «ռուսական ռուլետկա» է խաղում, ինչն էլ հանգեցրեց Արցախի կորստին, ու այսօր Ալիևն արդեն պահանջում է Սյունիքն ու ադրբեջանցիների «վերադարձ» Հայաստան ու ՀՀ Սահմանադրության փոփոխություն»,-գրում է ալիքն ու հավելում, որ Հայաստանը չպետք է վերածվի երկրորդ Ուկրաինայի՝ հակառուսական պլացդարմի, քանի որ դա հանգեցնելու է ծանր հետևանքների հայկական պետականության համար. Ուկրաինան վերածվեց ճակատի ընդդեմ ՌԴ-ի, ու դա շատ թանկ նստեց այդ երկրի վրա։

«Փաշինյանն ու թիմը, հանուն իշխանության և 2026 թվականին վերարտադրվելու, պատրաստ են «Զանգեզուրի միջանցք» տրամադրել թուրք-արևմտյան տանդեմին, ինչպես նաև զրոյացնել ՀՀ-ում ռուսական ազդեցությունը, միայն թե Արևմուտքը Փաշինյանին և թիմին թույլ տա մնալ իշխանության 2026 թվականին»,-գրում են հեղինակներն ու շեշտում, որ «Զանգեզուրի միջանցքը» հայոց պետականության ոչնչացման ճանապարհային քարտեզն է և լոգիստիկան։ Ըստ ալիքի, ազգային ու պետականամետ ուժերը պետք է ձևավորեն միասնական ճակատ՝ Փաշինյանին հեռացնելու համար. «Ազգային ուժերը պետք է պաշտպանեն Հայ առաքելական եկեղեցին, Արցախի հարցը կրկին բերեն օրակարգ, հզորացնեն հայոց բանակն ու տնտեսությունը, ինչպես նաև հայ-ռուսական կապերը նորից բարձրացնեն ռազմավարական, դաշնակցային մակարդակի՝ թուրք-ադրբեջանական տանդեմին զսպելու համար։ ՀՀ-ում իշխանափոխությունը հայոց պետականության փրկության միակ տարբերակն է. Փաշինյանն ու թիմն իրենց կամքով երբեք չեն հեռանալու»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոր սկիզբ և գլոբալ փոփոխություններ. ինչ կբերի 11.11-ի հայելային ամսաթիվը և ինչպես ցանկություն պահել ադ օրը Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել Պորտուգալիայում «Շառլ» փոթորկի պատճառով դպրոցներն ու պետական հաստատությունները կփակվեն Պուտինը կբացի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ապագան. ТАСС Անվտանգության սպառնալիք iPhone-ներում Կրծքագեղձի քաղցկեղը ավելի ու ավելի հաճախ է ախտորոշվում երիտասարդ կանանց մոտ. ի՞նչ ախտանիշներ չպետք է անտեսել Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով շիմպանզեին սնունդ են հասցրել դրոնով Փաշինյանը Փարիզից կմեկնի Անթալիա Մարտին Սուբիմենդին մեծ հավանականությամբ առաջիկա ամիսներին կհեռանա «Արսենալից» Բաց, նարնջագույն կամ գրեթե կարմիր. որ դեղնուցն է ամենաառողջը 81-ամյա բրիտանացի գրողը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը Կենդանակերպի այս նշաններն ուրախություն ու խաղաղություն են բերում ուրիշներին նույնիսկ ամենադժվարին պահերին Մասնագետը զգուշացրել է մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիքներ օգտագործելու վտանգների մասին Ինչ եղանակ է սպասվում նոյեմբերի 11-ից 15-ին Կոմիտասի պողոտայում ապամոնտաժվել է 14 խանութից բաղկացած կրպակաշարը (տեսանյութ) Խոշոր հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում Երգչուհի Նառայի թոռնիկը ավտովթшրի է ենթարկվել. «Ուիգմոր»-ում երեխայի մորն անտակտ պատասխան են տվել Աբու Դաբիում չեն եղել բեկումնային ինչ որ համաձայնություններ կամ զարգացումներ. Բադալյան Հայ շախմատիստների արդյունքները՝ պատանեկան ԵԱ-ում Հայտնի է՝ ինչպես է Սևանում կայանված մեքենայում մահացել տղամարդը. Մանրամասներ Բաթումիում քաղաքացին հրացանով կրակել է հարևանի վրա Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու Նեթանյահուն ուլտրաուղղափառ կուսակցություններին կոչ է արել չանցնել Իսրայելի կառավարությունը ձևավորող Այզենկոտի կողմը Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (լուսանկարներ) Տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգը Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն հերքել է սուպերմարկետների դեմ կիբերհարձակումների վերաբերյալ Ֆրանսիայի մեղադրանքները Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին«Մահն աչքերիս դեմն էր, տոռմուզները չպահեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին «Բրիջիտը տղամարդ է ծնվել»․ աղմկահարույց պնդումը Մակրոններին կրկին դատարան է տարել Նիգավան բնակավայրում հողատարածքի հետ կապված հարևանների միջև վիճшբանություն է տեղի ունեցել Էջմիածնում աղջկա դանակահարության պատճառը տղայի շուրջ ծագած վեճն է եղել. Mediahub.amՌուսների հետ դժվար է. Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին Ինչքանո՞վ վստահ լինենք, որ քաղաքական սպանություն չէ․իրավապաշտպանը՝ ընդդիմադիր թեկնածուի մահվան մասին (տեսանյութ) Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է. Աշոտյան Անկարան պատրաստ է բացել սահմանը. Աշխարհի քաղաքական կուլիսներում թեժ զարգացումներ (տեսանյութ) Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 համարի ավտոբուսը Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն Երևանում Սևանի բնակելի շենքերից մեկի հետնամասում կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին օրվա ընթացքում կողմերը համաձայնության եկան գերիների լայնածավալ փոխանակման շուրջՓաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը Աննա Հակոբյանն ու Ալեն Սիմոնյանն ընդդեմ Տիգրան Ավինյանի. Ուկրաինա, Իրան, Եմեն․ թեժ զարգացումները (տեսանյութ) «Հացից են զրկում, մի բուտկեն երեք ընտանիքի էր պահում»․ քաղաքացի (տեսանյութ) Գաղտնի գործարքներ, լրտեսներ ու ՆԱՏՕ-ի անսպասելի քայլը․ ի՞նչ է կատարվում աշխարհում (տեսանյութ) Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակшհարությամբ. կա տուժած ՀՀ—ն եւ Փաշինյանը մեզ համար վստահելի են եւ մենք կապի մեջ ենք. Իրանի փոխնախագահ (տեսանյութ)
Ամենադիտված