Իսրայելը Մոսկվային խնդրել է Թեհրանին ՀՕՊ համակարգեր չմատակարարել
Աշխարհ
Իսրայելը խնդրել է Ռուսաստանին Իրանին S-300 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր չմատակարարել։ Այս մասին հաղորդում է РБК-ն՝ հղում անելով երկրի հյուսիսի և հարավի վերականգնման ֆինանսների նախարար, Քնեսեթի պատգամավոր Զեև Էլկինին։
Էլկինը, որը Իսրայելի կառավարության նեղ ռազմաքաղաքական կաբինետի անդամ է, նշել է, որ հրեական պետության ռազմական ավիացիան «գիտի, թե ինչպես լուծել խնդիրները» իրանական հակաօդային պաշտպանության համակարգերի հետ, այդ թվում՝ Թեհրանի կողմից Ռուսաստանից ստացվածների հետ։
Իսրայելի կառավարությունը խնդրել է Մոսկվային ձեռնպահ մնալ Իրանին S-300 համակարգեր փոխանցելուց։
Միևնույն ժամանակ, Էլկինը ընդգծել է, որ եթե S-300-ները, այնուամենայնիվ, մատակարարվեն Իրանին, իսրայելական ինքնաթիռները ստիպված կլինեն «զբաղվել դրանցով»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)