Զելենսկուն վերահաս աղետ են կանխատեսել
Աշխարհ
Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն աղետ է սպասվում, քանզի արևմտյան լրատվամիջոցներն արդեն սկսել են բացասաբար խոսել նրա մասին։ Նման կարծիք է հայտնել պրոֆեսոր Գլեն Դիզենը X-ում:
«Զելենսկու՝ որպես մեկ այլ Չերչիլի կերպարին վերջ է տրվել, և ԶԼՄ-ներում հայտնվել է իրադարձությունների քննադատական լուսաբանում։ Վերահաս աղետն ակնհայտ է, և հանրությանը նախապատրաստում են տեղեկատվական օրակարգի փոփոխությանը», - ասվում է հրապարակման մեջ։
Որպես օրինակ փորձագետը մեջբերել Է Daily Mail պարբերականի հոդվածը, ըստ որի՝ ուկրաինացի զինվորականները անփորձ 20-ամյա բրիտանացի Քոլբի Դոլմանին ուղարկել են ակնհայտ անիրագործելի առաքելության, իսկ հետո նրա մարմինը թողել են փտելու:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)