Իսրայելը անհանգստացած է Ռուսաստան-Իրան կապով․ Lenta
Աշխարհ
Ռուսաստան-Իրան ռազմական ոլորտում ցանկացած համագործակցություն անհանգստացնում է Իսրայելին, քանզի Թեհրանը համաշխարհային կարգի ապակայունացման պոտենցիալ աղբյուր է: Այս մասին հայտարարել Է Հյուսիսի և Հարավի վերականգնման նախարար, Քնեսեթի պատգամավոր Զեև Էլկինը, փոխանցում է Lenta-ն:
«Մենք կարծում ենք, որ Իրանի ցանկացած ուժեղացում, քանի դեռ այն վերահսկվում է կրոնական մոլեռանդների կողմից, որոնց քիչ բան է սահմանափակում, շատ վտանգավոր է և ոչ միայն տարածաշրջանի համար», - պարզաբանել է նա։
Քաղաքական գործիչն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Իրանի իշխանություններն աջակցում են Մերձավոր Արևելքի բազմաթիվ ահաբեկչական կազմակերպությունների:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)