Չինաստանը հայտարարել է, որ պատրաստ է Եվրոպայի հետ բաց համագործակցության
Աշխարհ
Չինաստանը պատրաստ է համագործակցել Եվրոպայի հետ՝ ԵՄ-Չինաստան առաջիկա գագաթնաժողովի ընթացքում բազմակողմանիությունը պաշտպանելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գուո Ցզյակունը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Պեկինը վճռական է երկկողմանի հաջող գագաթնաժողով անցկացնելու հարցում։
«Չինաստանը պատրաստ է դրական ազդանշան ուղարկել աշխարհին երկու կողմերի՝ գործընկերային հարաբերությունները ամրապնդելու, բազմակողմանիությունը և բաց համագործակցությունը համատեղ պաշտպանելու ցանկության մասին», - ընդգծել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։
Հուլիսի սկզբին Bloomberg-ը գրել էր, որ Պեկինը մտադիր է կրճատել ԵՄ-ի և Չինաստանի առաջնորդների երկօրյա գագաթնաժողովը մինչև մեկ օր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)