Գերմանիայի կանցլեր Մերցը մատնանշել է Ուկրաինայի հակամարտության դրական կողմերը
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը հանգեցրել է Եվրոպայի միավորմանը։ Այս մասին հաղորդում է Euractiv-ը։
«Եթե Ուկրաինայում այս սարսափելի պատերազմում կա որևէ լավ բան, դա այն է, որ այն միավորում է մեզ՝ եվրոպացիներիս», - ասել է քաղաքական գործիչը։
Մերցը այս կարծիքը կիսել է Բեռլինում երկկողմ պաշտպանական պայմանագրին նվիրված մամուլի ասուլիսում, որը համատեղ անցկացվել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորենի հետ։
Euractiv-ի փոխանցմամբ՝ նախատեսված պայմանագիրը կլրացնի եվրոպական պաշտպանական կառույցների ամրապնդմանն ուղղված ավելի լայն ջանքերը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)